-
30.04.2024|
22:40
Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:
-
30.04.2024|
12:48
Ապրիլի 29-ի երեկոյան Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և գյուղի 12 բնակիչներ մինչև ժամը 22-ը կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել...
-
29.04.2024|
20:35
Արդեն 7-րդ օրն է Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոյանը հացադուլ է հայտարարել և գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
-
27.04.2024|
18:39
Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Արարողությունը սկսվեց ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդեց 1 րոպե լռություն` բոլոր ժամանակների ցեղասպանությունների և պատերազմների զոհերի հիշատակին։ Այնուհետև խոսք առավ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի շարունակականության անհրաժեշտությունը, քանի որ “մոռացումը տանում է դեպի աղետների կրկնում, մի բան, որին ականատես ենք լինում ներկայումս, այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում”:
-
27.04.2024|
17:15
Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ:
-
27.04.2024|
16:25
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման`հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը...
-
27.04.2024|
14:39
Կիրանց գյուղում ոստիկանության ուժերի հետ բախումների հետևանքով բազմաթիվ գյուղացիներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը նաև լուսաձայնային նռնակ է կիրառել...
-
26.04.2024|
20:10
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80-ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը...
-
26.04.2024|
12:38
Ըստ հավաստի աղբյուրների՝ այս պահին իշխանությունները պարեկային ոստիկանությանը հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները՝ հատկապես քար, ավազ տեղափոխողները...
-
25.04.2024|
17:22
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Նիդերլանդներում գործող հայ համայնքները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքն սկսեցին ապրիլի 18-ին: Նախ FAON-ի ակտիվիստները Հաագայի միջազգային քրեական դատարանի մոտ միացան ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի (Center for Truth and Justice, CFTJ) պատվիրակությանը: Այդ օրը միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնվեց մերօրյա Ադրբեջանի ղեկավարների ցեղասպանական գործողությունների հայցը։ Սա հայկական կողմի Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն էր` այս տարվա սկզբին Հայաստանի միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:
մն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am